ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉԵԼԸ ԿՓՈԽԻ ՔՈ ԿՅԱՆՔԸ
Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը.
ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով: (Հովհաննես 14:6)
Ճշմարտությունը կարող է փոխել քո կյանքը

Ողջույն, սիրելի բարեկամ

Այս կայքի ստեղծման շարժառիթն իրականում այն մեծ սերն է, որ մենք ունենք քո նկատմամբ: Այո, թող սա տարօրինակ չթվա, սակայն հնարավոր է սիրել մեկին, որին անգամ չես ճանաչում: Սա անշուշտ, մեր արժանիքը չէ, այլ Նրա, Ով օժտել է մեզ այդ անսահման ու նվիրական սիրով: Դե, իհարկե, խոսքը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի. մասին է:

Մենք զգացել ենք Նրա իրական լինլը: Մենք մեր կյանքի փորձառությամբ տեսել ենք Նրա խոստումների և Նրա կողմից դրված հոգևոր օրենքների անխափանությունը: Հիսուս մեծ գին է վճարել իմ և քեզ համար: Նա իր անգին արյունով է վաստակել իմ և քո երջանիկ լինելու իրավունքը:

Դու կարող ես և պետք է գտնես երջանկությունը: Սրանք լոկ խոսքեր չեն, այլ Քրիստոսով փրկված տասնյակ հազարավոր քո հայրենակիցների սիրով լցված կոչն է քեզ, որ հաստատում է, որ կա հույս հուսալքվածների համար, կա փրկություն կորսվածների համար, կա բժշկություն հիվանդների համար, կա ազատագրություն մեղքի ու անեծքի կապանքների տակ տառապողների համար, կա սեր հիասթափվածների ու խաբվածների համար, կա մի վայր, որտեղ հանգիստ են գտնում բոլոր նրանք, ովքեր կորցրել են այս կյանքում ինչ-որ բանի հասնելու հավատքը, որ անգամ իմաստ չեն տեսնում իրենց ապրելու մեջ, կա մի վայր, որտեղ դու կարող ես ապրել իրական ազատության մեջ:

Աստծո Խոսքն ասում է, որ պատահական ոչինչ չի լինում, և պատահական չէ նաև այն, որ դու կարդում ես այս տողերը: Քո այսօր կայացրած որոշումը կարող է կերտել մի ամբողջ հավիտենական ճակատագիր:

Սիրով հրավիրում ենք քեզ ընտրել ստորև բերված երեք բաժիններից մեկը: Իսկ քեզ հետ այս կարճ զրույցն ուրախ կլինենք շարունակել քո կողմից տրված հարցերի շնորհիվ:

ՀԻՍՈՒՍ ԻՄ ՏԵՐՆ Է

Հետքարքրիր է, որ Հայաստանի մարդկանց մեծամասնությունը այն հարցին, թե արդյո՞ք Հիսուս Քրիստոսին ընդունում եք որպես Տեր, հաստատակամորեն “Այո” են պատասխանում:

Սեղմեք տեքստի վրա և ստուգեք` այդո՞ք Հիսուս Քրիստոս իրա-կանում հանդիսանում է Ձեր Տերն ու Փրկիչը:

 

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԲԱՅՑ...

Շատ մարդիկ կան , որ հավատում են Աստծո գոյությանը: Երբ նրանք շատ մեծ կարիքի կամ վտանգի մեջ են, ապա միշտ կանչում են Աստծո անունը և խնդրում Նրա աջակցությունը: Նրանք հավատարիմ են իրենց Աստծուն: Սակայն այդ մարկդանց կյանքում չկա երջանկություն, չկա խաղաղություն և չեն գործում Աստծո խոստացած օրհնությունները:

Սեղմիր այս տեքստի վրա և բացահայտիր, թե ի՞նչն է խանգա-րում քեզ վայելել Աստծո կողմից պատրաստված օրհնությունները:

ԸՆԴՈՒՆԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ

Ուզու՞մ ես դառնալ , Հիսուս Քրիստոսի օրհնյալ Թագավորության քաղաքացի: Ուզու՞մ ես, որ քո վրայից կործանվի չարի ամեն մի անեծք և իշխանություն: Ուզու՞մ ես ապրել ազատ և երջանիկ կյանքով:

Սեղմիր այստեղ և ծանոթացիր հետևյալ չորս քայլերին, որոնք քեզ կմոտեցնեն Հիսուսին Տեր ընդունելուն: