ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉԵԼԸ ԿՓՈԽԻ ՔՈ ԿՅԱՆՔԸ
Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը.
ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով: (Հովհաննես 14:6)
Ճշմարտությունը կարող է փոխել քո կյանքը

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԲԱՅՑ...

Գիտե°ս, որ Աստվածաշնչում կա մոտ 30.000 խոստում, որոնցում Աստված խոսում է Իրեն հավատացողին ազատագրելու, բժշկելու, խաղաղություն տալու, բարձրացնելու և շատ ու շատ այլ օրհնությունների մասին: Սակայն այդ բոլոր խոստումներում առկա է «եթե» բառը: Դրանցում կա պայման, որի բավարարման դեպքում է, որ քո կյանքում կիրականանան այդ հրաշալի ու իրական խոստումները: Հիշիր` Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդու նման չէ, որ ասի ու չպահի իր խոստումը (Թվոց 23:19): Ուրեմն, ո՞րն է այդ «եթե»-ն, ո՞րն է այդ պայմանը, որի իրականացման դեպքում մեր կյանք կմտնեն Աստծո կողմից խոստացված օրհնությունները: Աստվածաշունչն ասում է, որ մենք միշտ ունենք ընտրելու հնարավորություն. Ես այսօր <<ահա>> ձեր առջև դնում եմ օրհնություններ ու անեծքներ: Օրհնություն կստանաք «եթե լսեք ձեր Տէր Աստծո պատվիրանները «որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ <<եւ անեծքներª եթէ չլսէք ձեր Տէր Աստծո պատվիրանները>>, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ <<շեղվեք այն ճանապարհից>>, որ Ես ցույց տվեցի ձեզ… (Բ Օրինաց.11:26-28) Հաջորդ տրամաբանական հարցը, որ ծագում է, հետևյալն է. իսկ ո՞րն է այն ճանապարհը, որ Աստված ցույց է տվել մեզ: Այդ ո՞ր ճանապարհով ես պիտի գնամ, որ ոչ թե անեծքներով ու տառապանքով լցված կյանք ապրեմ, այլ լինեմ երջանիկ և օրհնված: Պատասխանը բացվում է Հիսուսի խոսքերի մեջ. …Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտությունը եւ Կյանքը… (Հովհ.14:6) Կա մեկ և միայն մեկ ճանապարհ, որ տանում է դեպի հավիտենական կյանք: Եվ կան շատ ճանապարհներ, որ տանում են դեպի հավիտենական կորուստ: Օրհնված լինել կամ չլինելու փաստը անմիջական կապ ունի այն հարցի հետ, թե ու՞մ իշխանության տակ ես դու գտնվում: Կա երկու հոգևոր թագավորություն: Մեկը կոչվում է Լույսի թագավորություն, որտեղ Թագավորում է Աստված, և ամեն բան պարզ ու տեսանելի է: Իսկ մյուսը կոչվում է Խավարի թագավորություն, որտեղ թագավորում է սատանան, և այնտեղ քաոս է տիրում: Այդ թագավորության մեջ գտնվողները չգիտեն անգամ, թե ո՞վ է կառավարում իրենց կյանքը, չգիտեն, թե որտեղից են գալիս իրենց դժբախտություններն ու տառապանքները: Չգիտեն, քանի որ այնտեղ խավար է, և չի երևում, թե ո՞վ է կանգնած այդ ամեն անհաջողությունների հետևում: Այստեղ կան նաև շատ բարի մարդիկ, ովքեր հավատում են Աստծուն և գաղափար անգամ չունեն, թե ի՞նչ սարսափելի թագավորության մեջ են նրանք: Սակայն, Աստված Ճանապարհ է բացել Իր անվանը հավատացողների համար, որ հեռանան այդ չար թագավորությունից և դառնան Լույսի թագավորության քաղաքացիներ: Սա իրական է: Եվ հենց սրա համար էր, որ Աստված զոհեց Իր ամենաթանկ և միակ Որդուն, որ վճարի քո և իմ փրկագինը: Քեզ խավարի թագավորությունից օրինական կերպով դուրս բերելու գինն արդեն վճարված: Հիսուսի կյանքն էր այդ գինը և Նրա` խաչի վրա թափած արյունը: Քեզ մնում է միայն հստակ որոշում կայացնել և ի ցույց ողջ տիեզերքի և ամբողջ հոգևոր աշխարհի հայտարարել, որ դու ընտրում ես լինել Աստծո Թագավորության քաղաքացի: