ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉԵԼԸ ԿՓՈԽԻ ՔՈ ԿՅԱՆՔԸ
Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը.
ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձանով: (Հովհաննես 14:6)
Ճշմարտությունը կարող է փոխել քո կյանքը

ԸՆԴՈՒՆԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ


1. Աստված սիրում է քեզ
Աստծո Խոսքն ասում է` «...Աստված այնպես սիրեց աշխարհը« որ մինչեւ իսկ Իր Միածին Որդուն տվեց« որպեսզի« ով Նրան հավատում է« չկորչի« այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ.3:16):
Խնդիրը կայանում է նրանում, որ...
2. Մեր գործած մեղքերը մեզ բաժանում են Աստծուց: Մեզանից յուրաքանչյուրն էլ գործել է (արել, ասել կամ մտածել) որևէ չար բան: Հենց սա է մեղքը, և այն է, որ մարդուն հեռացրել է Աստծուց:
Աստվածաշնչում գրված է` «...բոլորն էլ մեղք գործեցին եւ զրկուեցին Աստծու փառքից» (Հռ.3:15):
Աստված կատարյալ է և արդար: Մեր գործած մեղքերը մեզ բաժանեցին Աստծուց: Աստվածաշնչում գրված է` «...մեղքի վարձը մահն է» (Հռ.6:23):
Սակայն բարի լուրը կայանում է նրանում, որ 2000 տարի առաջ...
3. Աստված Իր միակ Որդուն` Հիսուս Քրիստոսին, ուղարկեց, որ Իր կյանքը տա մեր մեղքերի փոխարեն:
Հիսուս Աստծո Որդին է: Նա կատարյալ արդար կյանք ապրեց և մահացավ խաչի մահով` վճարելով իմ ու քո մեղքերի փոխարեն: Այն, որ Քրիստոս մահացավ իմ և քո փոխարեն, երբ մենք դեռ մեղքի մեջ էինք, ապացուցում է Աստծո անսահման սերը մեր հանդեպ:
Հիսուս հարություն է առել մեռելներից և հիմա Հայր Աստծո աջ կողմում է` բազմած Իր գահին: Նա մեզ առաջարկում է ընդունել հավիտենական կյանքի պարգևը` կյանք Նրա հետ դրախտի մեջ, եթե ընդունենք Նրան որպես մեր Տեր և Փրկիչ:
Հիսուս ասել է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, և ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ Ինձնով»:
Աստված մեծ սեր է տածում քո հանդեպ և ուզում է, որ դու Իր զավակը դառնաս:
«Եվ նրանց, ովքեր ընդունեցին Նրան, Նրա անվանը հավատացողներին, իշխանություն տվեց Իր որդիներ կոչվելու»:
Դու իրավունք ունես խնդրել Հիսուսին ներել քո մեղքերը և մտնել քո կյանքի մեջ որպես Տեր և Փրկիչ:
4. Եթե ուզում ես Հիսուս Քրիստոսին ընդունել որպես Տեր և Փրկիչ և խնդրել Նրան, որ ների քո մեղքերը, ապա կարող ես Նրան խնդրել հետևյալ աղոթքով.
«Տեր իմ Հիսուս, ես հավատում եմ, որ դու ես Աստծո Որդին: Շնորհակալ եմ, որ իմ մեղքերի փոխարեն վճարելով` մահացար խաչի վրա: Խնդրում եմ` ներիր իմ մեղքերը և հավիտենական կյանք պարգևիր ինձ: Ես հրավիրում եմ քեզ մտնել իմ կյանքի մեջ և իմ սրտի մեջ, որպես իմ Տեր և Փրկիչ: Ես ուզում եմ քո ծառան լինել և հավատարմորեն ծառայել քեզ իմ կյանքի բոլոր օրերում»:
Լսելի կերպով և հավատքով աղոթեցի՞ք այս աղոթքը: Աստծո Խոսքի համաձայն դու Քրիստոսի Թագավորության քաղաքացի ես:
Անպայման գրիր մեզ այդ մասին...info[at]hisus.am